«WOW Glamping»-ը Հայաստանի առաջին շքեղ ճամբարն է՝ իր հարմարավետությամբ, գեղեցկությամբ, անզուգական ծրագրերով ու բացառիկ հյուրընկալությամբ։
Ձեզ սիրով սպասում ենք գեղատեսիլ Լոռվա հրաշք Դսեղում՝ ամենայն հայոց բանաստեղծ Թումանյանի ծննդավայրում: Գլեմփինգը վայր է, որտեղ բնությունն ու ժամանակակից շքեղությունը միահյուսվում են՝ ապահովելով հանգստի բոլորովին... Կարդալ ավելին
Առաջի՛նը Հայաստանում:
Եզակի՛ն՝ իր տեսակի մեջ:⠀
«WOW Glamping»-ը Հայաստանի առաջին շքեղ գլեմփինգն է՝ իր հարմարավետությամբ, գեղեցկությամբ, անզուգական ծրագրերով ու բացառիկ հյուրընկալությամբ։
Գլեմփինգը վայր է, որտեղ բնությունն ու ժամանակակից շքեղությունը միահյուսվում են՝ ապահովելով հանգստի բոլորովին նո՛ր որակ:
Մայր բնությունը նորովի բացահայտելու, սիրելու, կապվելու և հոգ տանելու համար «WOW Glamping»-ը Էկո/կանաչ տուրիզմի նո՛ր հնարավորություններ է ընձեռում ձեզ:
Գլեմփինգից բացվում է աննկարագրելի տեսարան դեպի Դեբեդի կիրճը, Դսեղ գյուղը, Չաթին լեռը։
Հեռվում երևում է մոտ 8-9 գյուղ, այդ Թվում Օձուն գյուղը։
Եվ այդ ամբողջ պատկերը լրացնում է ճոխ ու ընդարձակ հովիտներում արածող ձիերի երամակը:⠀
Հանգիստը «WOW Glamping»-ում նախատեսված է թե’ պասիվ թե’ ակտիվ հանգիստ նախընտրող մարդկանց համար:
Առաջարկում ենք ժամանցի լայն հնարավորություններ․ ունենք նաև բացոթյա ընդարձակ տարածք կրեատիվ միջոցառումների համար և հարմարավետ թեյատուն: Իսկ ճաշացանկը գերազանցապես կազմված է Դսեղ գյուղի էկո-սննդամթերքից:
Ձեզ սիրով սպասում ենք գեղատեսիլ Լոռվա հրաշք Դսեղում՝ ամենայն հայոց բանաստեղծ Թումանյանի ծննդավայրում:
Լավագույն նվերը դրական ու հիշարժան էմոցիաներն են։ Տարբերվիր ՝ նվիրելով յուրօրինակ էմոցիաներ։
Լոռին սպասում է Ձեր այցին, տեսեք ի՜նչ ոգեշնչող և անկնկարագրելի տեսարաններ է գլեմփինգում:
Նոր և ստեղծագործ մոտեցումներ Ձեզ անմոռանալի պահեր նվիրելու համար։
Բարձրաճաշակ սպասքը, համեղ ուտեստները, կենդանի երաժշտությունը, մանրակրկիտ ձևավորված տարածքը ստեղծում են ուրախ և տոնական մթնոլորտ:
Տեսնել մենյուն